Հայկական Հարց

Մեծ Եղեռնի մասին Գրառումներ Իսահակյանի «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-ում

(Երրորդ և վերջին մաս, 1921 թվականից հետո)   Թեկուզ մեծ պետությունները 1921-23 թվականներին պատրաստվում են «Սևր»-ի փոխարեն նոր հաշտության պայմանագիր կնքել (Լոզանում) քեմալական Թուրքիայի հետ, բայց Իսահակյանը, ինչպես նաև հայության մեծ մասը այլևս ավելորդ են համարում հույսեր կապել նրանց հետ: Իսկ իրենք մեծ պետությունները մեծ հույսեր են կապում նոր հառնող քեմալական Թուրքիայի հետ և պաշտպանում նրան: Իսահակյանը  պատռում է ոչ միայն մեծ պետությունների դիմակը հայկական հարցում, այլև բացահայտում է նրանց կառքին լծված զանազան վարձկաններին և հացկատակներին՝ «մամուլ, գրող, կաթոլիկ կղեր, հրյա րաբբիներ, խախամներ ու խախամապետեր, հրյա թերթեր…», որոնք «բոլորը գովում են թուրքին, ամերիկացի միսիոներների  հետ, իրավունք են տալիս թուրքին, ոգևորում…

Read more »

Մեծ Եղեռնի մասին գրառումներ Իսահակյանի «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-ում

Մեծ Եղեռնի մասին գրառումներ Իսահակյանի «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-ում

(երկրորդ մաս)   1918 Բոլշևիկյան հեղաշրջումից հետո ռուսական զորքերը հեռանում են ոչ միայն գրավյալ Տաճկահայաստանից (Արևմտյան Հայաստանից), այլև բովանդակ Կովկասից: 1918 թ. գարնանը թուրքական բանակը շարժվում է դեպի Կովկաս: Տագնապալի վիճակ է ստեղծվում հայության համար, որը արտահայտված է «Հիշատակարան»-ում: Մայիսին տեղի է ունենում Սարդարապատի հայոց հաղթանակը և  Հայաստանի հանրապետության ստեղծումը: Մղձավանջը մասամբ վերանում է: 1918 թ. հոկտեմբերին ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը՝ Գերմանիայի և նրա դաշնակից Թուրքիայի պարտությամբ: Հայ ժողովուրդը լավատեսությամբ է նայում ապագային: Այդ լավատեսությունը երևում է նաև «Հիշատակարան»-ում՝ գրված նոյեմբերին:       Մարտի 5 Հայության վիճակը ամենահուսահատականն է, վտանգված է հայի գոյությունը, Կարսի և Բաթումի գրավելուց հետո…

Read more »

Մեծ Եղեռնի մասին Գրառումներ Իսահակյանի «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-ում

(Առաջին մաս, 1915-17 թվականներ) Ավետիք Իսահակյանը պատանի տարիքից մինչև խոր ծերություն պահել է հիշատակարան, ուր գրի է առել իր ապրումները՝ անձնական կյանքի և  շրջապատի անցուդարձի մասին: Ապրիլյան եղեռնի ոգեկոշման այս օրերին հատկապես հետաքրքրական է կարդալ հայրենասեր գրող-մտածողի անդրադարձը իր ժողովրդի մեծ ողբերգության մասին: Այդ տարիներին Իսահակյանը ապրել է Եվրոպայում, բայց ուշադրությամբ հետևել է Եղեռնի դեպքերին: Ասվում է, որ նա իր մասնակցությունն է բերել «Նեմեսիս» -ի գործողություններին: Նա ծրագրել էր Եղեռնի մասին հրատարակել «Սպիտակ Գիրք», հավաքել էր ստվար նյութ, որի մի մասը արտացոլված է «Հիշատակարան»-ում: Ստորև կներկայացնենք Մեծ եղեռնի և դրան հաջորդած տարիների դեպքերի վերաբերյալ գրառումները «Հիշատակարան»-ում՝  սկսած 1915 թվականից:  Ամեն…

Read more »

Չճանաչված Դինքը

Չճանաչված Դինքը

Հրաչ Ստեփանյան     10 տարի առաջ, 2007 թվի հունվարի 19-ին, Թուրքիայի ֆաշիստական շրջանակների կողմից կազմակերպված տեռորի զոհ դարձավ Իստանբուլում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Նա պայքարում էր Թուրքիայի հայերի ազատ ապրելու իրավունքի ձեռքբերման, հայերի և տեղացի ժողովուրդների փոխըմբռնման համար՝ դրա մեջ տեսնելով Թուրքիայի հայերի և ամբողջ Թուրքիայի ազատագրման հեռանկարը: Դինքը հավատում էր երկխոսությանը. «Թուրքերու հետ երբ կխոսիմ, ես միայն կջանամ, որ իրենք իրականությունը գիտնան», ասում է Դինքը, որովհետև «ադ ժողովուրդը մեկ բանի պետք ունի՝ գիտակցելու, գիտնալու, սորվելու։ Եվ մեր պայքարը մենք այդ ուղղությամբ կտանինք՝ ժողովրդին գիտցնել, կխոսինք, կգրենք, պայքարի մեջ ենք երկրի մեջեն»:   Անցած 10 տարիների ընթացքում…

Read more »

Ամերիկայի ընտրությունները և հայերը

Ամերիկայի ընտրությունները և հայերը

Ալիս Խոդավերդյան     Շուրջ 40 տարի, սկսած Քարթերից մինչև Օբամա, ամերիկյան նախագահական ընտրություններին նախորդող ամիսներում հայերը և մանավանդ ամերիկահայերը մեծ հույսերով ու ակնկալիքներով խոսել են այս կամ այն նախագահական թեկնածուի «հայանպաստ» դիրքորոշման մասին, որ իբր նախագահ դառնալուց հետո նա հիմնական քայլեր է վերցնելու հայ դատի լուծման ուղղությամբ: Իրոք այդ թեկնածուներն էլ լավ ճանաչելով հայոց հոգեբանությունը, ինչ-որ անորոշ խոստումներով հույսեր են ներշնչել ամերիկահայերի մեջ՝ նրանցից քվեներ կորզելու համար: Բայց ամեն անգամ, երբ ընտրվել է նոր նախագահը, նա մոռացած իր օդում տված խոստումները սկսել է հերթական քաղաքական առևտուրը Թուրքիայի հետ, այլ խոսքով, օգտագործել է հայկական խաղաքարտը Թուրքիայի հետ հարցերը կարգավորելու գործում՝…

Read more »